top of page

Լիտվայի խորհրդարանը կողմ է քվեարկել պաշտպանական ծախսերի ավելացմանը

Mar 17, 2022
1 min read

Լիտվայի խորհրդարանը կողմ է քվեարկել պաշտպանական ծախսերը 0,50 տոկոսով ավելացնելուն, հաղորդում է AP-ը։ Պաշտպանական ծախսերը 2022թ․ 2,02 տոկոսից հասցվել են համախառն ներքին արդյունքի 2,52 տոկոսի։ Գրեթե 300 միլիոն եվրոյի հավելյալ ֆինանսավորման մասին փոփոխությունն ընդունվել է 123 կողմ ձայներով։ Պաշտպանության նախարար Արվիդաս Անուսաուսկասը ասել է, որ դա «թույլ կտա արագացնել նախկինում ծրագրված սպառազինությունների գնումները, որոնք անհրաժեշտ են զինված ուժերի պաշտպանունակությունն ուժեղացնելու, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի լրացուցիչ զորքեր ընդունելու համար»։

 
 
 

Comments


bottom of page