«Լիսաբոնի գիշերը» գրքի շնորհանդես
Mar 7, 2021
1 min read

«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը և «Նաիրի» գրատունն առաջարկում են գարնանային տոները սկսել Ռեմարկի հերթական գլուխգործոցի շնորհանդեսով։ Մարտի 8-ին, ժամը՝ 15-18։00, սիրով հրավիրում ենք Թումանյան 38՝ «Նաիրի» գրատան նոր մասնաճյուղի բացմանը, որտեղ առաջին անգամ կներկայացվի գերմանացի հանրահայտ գրող Էրիխ Մարիա Ռեմարկի «Լիսաբոնի գիշերը» գիրքը՝ հայերեն բնագրային թարգմանությամբ։
Միայն այդ օրը գրախանութ այցելող ընթերցողները կկարողանան ձեռք բերել «Լիսաբոնի գիշերը» և Ռեմարկի մյուս գրքերը 20 % զեղչով և տոնական փաթեթավորումով։
Շնորհանդեսի ընթացքում ընթերցոողները կարող են հանդիպել գրքի թարգմանչուհու՝ Վանուհի Բաղմանյանի հետ, ձեռք բերել գիրքը նրա մակագրությամբ, քննարկել Ռեմարկի ստեղծագործությունները, ստանալ հուզող հարցերի պատասխանները։




Comments