top of page

Լին Թրեյսին հանդիպել է Սաշիկ Սուլթանյանի հետ. քննարկել են վերջինիս դեմ հարուցված քրգործը

Jun 28, 2022
1 min read

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հունիսի 27-ին հանդիպել է «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սաշիկ Սուլթանյանին։

Դեսպանատնից հայտնում են, որ նրանք անդրադարձել են Սուլթանյանի դեմ հարուցված քրեական գործին և քննարկել ազատ արտահայտվելու իրավունքի կարևորությունը, հատկապես՝ էթնիկ փոքրամասնությունների և այլ խոցելի խմբերի համար։

Դեսպան Թրեյսին նշել է, որ ազատ արտահայտվելու իրավունքն այն հիմքն է, որի վրա կառուցվում են տոկուն պետությունները և որը խիստ էական է ժողովրդավարության համար

 
 
 

Comments


bottom of page