top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Լիբիայում ցուցարարները ներխուժել են խորհրդարան եւ այրել են շենքի մի մասը


Ցուցարարները ներխուժել են Լիբիայի խորհրդարանի արեւելյան Թոբրուկ քաղաքում եւ, ըստ տեղեկությունների, հրդեհել են շենքի մի մասը, հայտնում է BBC-ն։ Լիբիայի այլ քաղաքներում եւս հանրահավաքներ են տեղի ունեցել էլեկտրաէներգիայի շարունակվող անջատումների, գների աճի եւ քաղաքական փակուղու դեմ: Մայրաքաղաք Տրիպոլիում, որտեղ իշխում է մրցակցող կառավարությունը, ցուցարարները պահանջում են ընտրություններ անցկացնել։ Նրանց պահանջին աջակցել է միասնության ժամանակավոր կառավարության ղեկավար Աբդել Համիդ Դբեյբան՝ ասելով, որ երկրի բոլոր ինստիտուտները պետք է փոխվեն։ Անկարգությունները տեղի են ունեցել Ժնեւում ՄԱԿ-ի միջնորդությամբ անցկացվող բանակցություններից մեկ օր անց, որոնց նպատակն էր հող ստեղծել քվեարկության համար, որոնք առանց մեծ առաջընթացի ավարտվեցին: Լիբիայում քաոս է տիրում 2011-ից ՆԱՏՕ-ի աջակցությամբ ապստամբությունից հետո, որի արդյունքում տապալեց երկար տարիներ կառավարող գնդապետ Մուամար Քադաֆիին: Երկիրը ժամանակին ուներ Աֆրիկայի ամենաբարձր կենսամակարդակներից մեկը՝ անվճար առողջապահությամբ եւ կրթությամբ: Սակայն կայունությունը, որը դրա բարգավաճմանը էր հանգեցրել, քանդվեց, եւ Տրիպոլիում այժմ հաճախակի բախումներ են տեղի ունենում պայքարող ուժերի միջեւ:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page