Լիբիայում ձերբակալել են ԻՊ-ի ամենավտանգավոր գրոհայիններից մեկին
Sep 8, 2021
1 min read

Լիբիայի հատուկ ծառայությունները Բենի Վալիդ քաղաքում ձերբակալել են այդ երկրում «Իսլամական պետության» առաջնորդներից մեկին՝ Ումբարակ ալ-Խազմիին, հայտնում է The Lybia Observer-ը: Հայտնի է, որ ձերբակալվածը պատասխանատու էր Լիբիայում իր ամենամեծ ազդեցության ժամանակաշրջանում Բանի Վալիդում ԻՊ ահաբեկիչների տեղակայման համար: Այդպես, դեռ 2017 թվականին դրա գլխավոր դատախազ Ալ-Հազմիին հետախուզվող ահաբեկիչների առաջնորդներից մեկն էր անվանում: Ձերբակալությունից հետո Լիբիայի վարչապետ Աբդուլ Համիդ Դբեյբան նշել է, որ այժմ իրավապահ մարմինների աշխատակիցները կկարողանան կարեւոր տեղեկատվություն ստանալ ահաբեկչության դեմ հետագա պայքարի համար:




Comments