top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Լիբանանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները



Կիրակի լիբանանցիները երկրում տեղի ունեցած տնտեսական անկումից հետո առաջին անգամ քվեարկում են խորհրդարանական ընտրություններում: Սա ստուգում է, թե արդյոք «Հեզբոլլահն» ու դաշնակիցները կկարողանան պահպանել իրենց խորհրդարանական մեծամասնությունը, գրում է Reuters-ը: Ընտրատեղամասերը բացվել են տեղի ժամանակով 07:00-ին 15 ընտրական շրջանում: 21 տարեկանից բարձր տարիքի անձինք քվեարկելու են իրենց հայրենի քաղաքներում եւ գյուղերում: Երկրում տնտեսական ճգնաժամ է տիրում, որի համար Համաշխարհային բանկը մեղավոր է համարում իշխող վերնախավին եւ 2020 թվականին Բեյրութում տեղի ունեցած կործանարար պայթյունը: Վերլուծաբանները նշում են, որ հասարակական վրդովմունքը կարող է խորհրդարան բերել մի քանի թեկնածուների, որոնք հակված են բարեփոխումներ անելու: 2018 թվականի ընտրություններում «Հեզբոլլահ» շարժումն ու դրա դաշնակիցները, որոնց թվում է նաեւ նախագահ Միշել Աունի «Ազատ հայրենասիրական շարժում» կուսակցությունը, խորհրդարանում 71 տեղ էին ստացել 128-ից: Հաջորդ խորհրդարանը պետք է քվեարկություն անցկացնի առանցքային բարեփոխումների հարցով, որոնք անհրաժեշտ են Արժույթի միջազգային հինադրամից ֆինանսական աջակցություն ստանալու համար, ինչպես նաեւ խորհրդարանը պետք է նոր նախագահ ընտրի Աունի փոխարեն, որի լիազորությունների ժամկետը լրանում է հոկտեմբերի 31-ին:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page