top of page

Լիբանանում խիստ մեկուսացման դեմ բողոքները վերաճել են անկարգությունների. կա մեկ զոհ

Jan 29, 2021
1 min read

Լիբանանի Տրիպոլի քաղաքում անվտանգության ուժերի եւ ցուցարարների բախումների ընթացքում մարդ է զոհվել:

Օմար Թայբախը մահացել է հրազենային վիրավորումից, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին: Ականատեսները եւ տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ ոստիկանությունը կրակ է բացել մարտական փամփուշտներով, երբ ցուցարարները փորձել են գրոհել Տրիպոլիի կառավարության շենքը: Տասնյակ մարդիկ վիրավորվել են:

Անվտանգության ուժերը հայտարարել են, որ կրակ են բացել մարտական փամփուշտներով, որպեսզի ցրեն անկարգությունների մասնակիցներին:

Հինգշաբթի ուշ երեկոյան մարդիկ դարձյալ լցվել են Տրիպոլիի գլխավոր հրապարակ: Ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների ուղղությամբ, որոնք Մոլոտովի կոկտեյլներ են նետել։

Սա Լիբանանի ամենաաղքատ քաղաքներից մեկում անկարգությունների չորրորդ գիշերն է այն բանից հետո, երբ կառավարությունը 24-ժամյա պարետային ժամ է սահմանել՝ զսպելու համար COVID-19-ի բռնկումը, որի հետեւանքով ավելի քան 2500 մարդ է մահացել:

Լիբանանի ներքին անվտանգության ուժերը հայտնել են, որ անկարգությունների մասնակիցները նռնակներ են նետել, այդ թվում՝ պարեկների ուղղությամբ՝ վիրավորելով առնվազն ինը սպաների:

 
 
 

Comments


bottom of page