top of page

Լիբանանից Հայաստան թռիչքները շարունակական են լինելու․ Զարեհ Սինանյան

Aug 14, 2020
1 min read

«Լիբանանից Հայաստան թռիչքները շարունակական են լինելու։ Այն մարդիկ, որոնք ուզում են, կարող են տոմսակ գնել և գալ»,- այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարել է Զարեհ Սինանյանը:

«Ինչ վերաբերում է մարդկանց կրիտիկական մասսային, ովքեր չեն կարող տոմսակ գնել և իրենց հնարավորություններով գալ հայրենիք, կրկնում եմ, որ Հայաստանը պատասխանատվություն է կրում իր բոլոր հայրենակիցների՝ մանավանդ քաղաքացիների համար, հետևաբար պետությունը կդիմի այն քայլերին, որոնք անհրաժեշտ կլինեն»,- հավաստիացրեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը։

 
 
 

Comments


bottom of page