top of page

Լիբանանի նախագահը Մուստաֆա Ադիբին հանձնարարել է կազմել նոր կառավարություն

Aug 31, 2020
1 min read

Լիբանանի նախագահ Միշել Աունն օգոստոսի 31-ին որոշում է ընդունել Գերմանիայում Լիբանանի դեսպան Մուստաֆա Ադիբին հանձնարարել կազմել նոր կառավարություն: Այդ մասին Բաաբդա պալատում լրագրողներին հայտնել է նախագահի դիվանտան ղեկավար Անտուան Շուքեյրը: «Խորհրդարանական խմբակցությունների հետ անցկացված կոնսուլտացիաներից հետո հանրապետության նախագահ Միշել Աունը որոշում է ընդունել կառավարության կազմումը հանձնարարել Մուստաֆա Ադիբին»,- հայտնել է դիվանատան ղեկավարը: Al Jadeed հեռուստաալիքի տվյալներով՝ լիբանանցի դիվանագետը կոնսուլտացիաների արդյունքներով ստացել է խորհրդարանի 128 պատգամավորներից 90-ի պաշտպանությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 
 
 

Comments


bottom of page