top of page

Լեռնային Ղարաբաղում շփման գծի ողջ երկայնքով պահպանվում է հրադադարի ռեժիմը

Dec 15, 2020
1 min read

Լեռնային Ղարաբաղում շփման գծի ողջ երկայնքով պահպանվում է հրադադարի ռեժիմը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

«Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի կոնտինգենտն իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ է իրականացնում եւ հետեւում հրադադարի ռեժիմի պահպանմանը: Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով»,-ասել է նա:

Կոնաշենկովը նաեւ հայտնել է, որ մեկ օրում Հայաստանից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել եւս 566 մարդ: Խաղաղապահ օպերացիայի ընթացքում վերադարձել է ընդհանուր առմամբ 39 700 փախստական:

 
 
 

Comments


bottom of page