top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Լեռնային Ղարաբաղում շարունակվող մարտական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն. ՄԱԿ


Լեռնային Ղարաբաղում շարունակվող մարտական գործողություններն անթույլատրելի են և պետք է անհապաղ դադարեցվեն, հայտնել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

Վերջինս նշել է, որ ՄԱԿ-ը դատապարտում է խաղաղ բնակավայրերի թիրախավորումը:

«Նման հարձակումները չեն կարող արդարացում ունենալ: Եվս մեկ անգամ կրկնում ենք գլխավոր քարտուղարի՝ բոլոր կողմերին ուղղված կոչն անհապաղ մարդասիրական հրադադար հաստատելու մասին, որի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել, և լիովին կատարել իրենց պարտականությունները քաղաքացիական անձանց և ենթակառուցվածքները պաշտպանելու հարցում: Շարունակվող մարտական գործողություններն անթույլատրելի են և պետք է անհապաղ դադարեցվեն»,- ասել է Դյուժարիկը:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page