top of page

Լեռնային Ղարաբաղում բռնությունները պետք է դադարեցվեն. Շառլ Միշել

Oct 21, 2020
1 min read

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:

Վերջինը Թվիթերի էջում անդրադարձել է Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը՝ նշելով, որ վերահաստատել է ԼՂ հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը:  «Լեռնային Ղարաբաղում բռնությունները պետք է դադարեցվեն: Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին հայտնել եմ մեր խորին մտահոգությունը շարունակվող մարտերի առիթով: Կողմերը պետք է հարգեն հրադադարի ռեժիմը և վերադառնան բանակցությունների սեղան՝ առանց նախապայմանների: Անընդունելի ենք համարում արտաքին միջամտությունը»,- գրել է եվրոպացի պաշտոնյան:

 
 
 

Comments


bottom of page