top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորման աշխատանքներն իրականացվում են ամեն օր. Զախարովա


Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորման ուղղությամբ աշխատանքներն իրականացվում են ամեն օր: Այս մասին «Իզվեստիա»-յին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Այժմ խորհրդակցություններ եւ բանակցություններ են ընթանում արտգործնախարարների հետ: Մենք արտաքին գործերի նախարարությունների եւ դեսպանատների միջոցով շփվում ենք բառացիորեն ամեն օր: Արտաքին գործերի նախարարների ղեկավարների, ինչպես Ռուսաստան-Ադրբեջան, այնպես էլ Հայաստանի միջոցով հեռախոսային խոսակցությունների մասին հաղորդագրությունները պարբերաբար հրապարակվում են... մեր երկրի կողմից վիթխարի ջանքեր են ներդրվել այս իրավիճակի լուծման համար` ինչպես թեժ փուլում... այնպես էլ հակամարտության հետսուր փուլում»,- ասել է Զախարովան:

Ըստ նրա` խոսքը ոչ միայն քաղաքական ջանքերի, այլ նաեւ երկրի ղեկավարության դիվանագիտական, ինչպես նաեւ անձնական ջանքերի մասին է: «Եվ, իհարկե, մեր խաղաղապահների դերի մասին, ովքեր ամեն օր ներդնում են իրենց ուժը, հոգին եւ ունակությունները, արհեստավարժությունն ու հմտությունները` իրավիճակը շտկելու համար: Եվ որպեսզի արդեն քաղաքական գործիչները, դիվանագետները, հասարակական գործիչները կարողանան կատարել իրենց գործառույթները: Այդ պատճառով ռուս խաղաղապահների դերը թերագնահատել հնարավոր չէ»,- եզրափակել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page