top of page

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կորոշվի ապագայում. Պուտին

Nov 17, 2020
1 min read

Ռուսասատնի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կորոշվի ապագայում, դեռևս պահպանվում է ստատուս-քվոն: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը:

«Այո՛, այդպիսի խնդիր կա: Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կարգավորված չէ, մենք պայմանավորվել ենք, որ կպահպանենք այսօր գոյություն ունեցող ստատուս-քվոն, և այն, ինչ կլինի հետո, պետք է լուծվի ապագայում:

Կարծում եմ, եթե վերականգնվեն հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև, այդ թվում՝ երկու երկրների ժողովուրդների միջև՝ անգամ կենցաղային մակարդակում, կստեղծվեն պայմաններ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշելու համար»,- ասել է Պուտինը:

 
 
 

Comments


bottom of page