top of page

Լեհաստանի վարչապետը երկրում կիբեռսպառնալիքի ռեժիմ է մտցրել

Feb 16, 2022
1 min read

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին երկրի տարածքում առաջին աստիճանի կիբեռսպառնալիքի ռեժիմ է մտցրել, հայտնում է ՆԳՆ-ը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։ «Կիբեռտարածությունում սպառնալիքներին հակազդելու համար վարչապետ Մատեուշ Մորավեցկին ամբողջ երկրում առաջին աստիճանի սպառնալիքի (ALFA-CRP) ներդրման մասին հրաման է ստորագրել: Սպառնալիքի ռեժիմը գործում է այսօրվանից (15.02.2022թ.), ժամը 23։59-ից մինչեւ 2022 թվականի փետրվարի 28-ը, ժամը 23։59-ը»,- ասված է հաղորդագրությունում։ Միաժամանակ ՆԳՆ-ն չի պարզաբանում երկրում կիբեռսպառնալիքի ռեժիմ մտցնելու պատճառները։ Հստակեցվում է, որ վտանգի CRP ռեժիմները վերաբերում են կիբեռտարածությունում սպառնալիքներին։ ALFA-CRP աստիճանը ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքում սահմանված վտանգի չորս աստիճաններից ամենացածրն է: «Առաջին հերթին սա ազդանշան է անվտանգության ծառայություններին, որոնք հետեւում են, որ բոլոր պետական վարչակազմները հատուկ զգոնություն ցուցաբերեն։ Այսինքն՝ պետական վարչակազմը պարտավոր է հեռատեղեկատվական համակարգերի անվտանգության վիճակի ուժեղացված մոնիթորինգ իրականացնել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 
 
 

Comments


bottom of page