top of page

Լեհաստանը հայտնել է Բելառուսի հետ սահմանին հրաձգության մասին

Jan 26, 2022
1 min read


Լեհաստանը հայտնել է Բելառուսի հետ սահմանին հրաձգության մասին։ Այս մասին հայտնել է Լեհաստանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչ Աննա Միխալսկայան, փոխանցում է «Լեհական ռադիո»-ն։ Նրա խոսքով՝ լեհ սահմանապահները բելառուսական կողմից կրակոցներ են լսել Չերեմխա գյուղի մոտ գտնվող սահմանային հատվածում։ «Բելառուս զինվորները նախ կտրել են փշալարերը, այնուհետեւ երեք անգամ՝ մի քանի ժամ ընդմիջումով, կրակոցներ արձակել, ամենայն հավանականությամբ, օդ են կրակել»,- ասել է Միխալսկայան։

 
 
 

Comments


bottom of page