top of page

Լեհաստանը հայտարարել է միգրանտների կողմից սահմանը գրոհելու նոր փորձի մասին

Jan 10, 2022
1 min read


Լեհաստանի սահմանային ծառայության աշխատակիցը գլխի վնասվածք է ստացել Բելառուսից ապօրինի միգրանտների կողմից սահման ներխուժելու ժամանակ։ Այս մասին հայտնում է Լեհաստանի սահմանային ծառայությունը։ Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Չերեմխայի եւ Շուդզյալովի շրջանում։ «Օտարերկրացիներն ու բելառուսական ծառայությունների աշխատակիցները ոչ միայն քարեր, այլեւ ճայթռուկներ են նետել լեհ պարեկների ուղղությամբ։ Սահմանային ծառայության աշխատակիցը գլխի վնասվածքներ է ստացել, նա գտնվում է հիվանդանոցում»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Սահմանային ծառայության տվյալներով՝ վերջին 24 ժամում Բելառուսից ապօրինի սահմանը հատելու 49 փորձ է գրանցվել։

 
 
 

Comments


bottom of page