top of page

Լարված իրավիճակ Ազգային ժողովում. հայտարարվեց ընդմիջում

Aug 24, 2021
1 min read

Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի հետ հարցուպատասխանի ժամանակ իրավիճակը լարվեց։ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հարցը դուր չեկավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, ինչպես նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի շարք պատգամավորներին, որոնք սկսեցին աղմուկ բարձրացնել դահլիճում։

Մկրտչյանն իր հարցում անդրադարձել էր Փաշինյանի թիկնապահներին. «Հարգելի հայրենակիցներ, ձեր որեւէ կերպ ընդձեռնված չէ տեսնելու այն իրականությունը, որը հիմա կա այս դահլիճում։ Հիմա այս անձնավորությունն իր հետ դահլիճ է բերել ախրանիկներ, որոնք երբեւէ Ազգային ժողովի դահլիճ չեն մտել»։

Այս հայտարարությունից հետո Ալեն Սիմոնյանն Աննա Մկրտչյանին նախազգուշացում հայտարարեց։

Իշխանական պատգամավորներն էլ իրենց հերթին տեղից սկսեցին արձագանքել Աննա Մկրտչյանի հայտարարությանը։

Երբ Աննա Մկրտչյանը կապիտուլյանտ բառն օգտագործեց, Ալեն Սիմոնյանը Մկրտչյանի բարձրախոսը անջատեց։

ԱԺ նախագահը նաեւ նախազգուշացում հայտարարեց ՔՊ պատգամավոր Հրաչյա Հակոբյանին եւ Արման Եղոյանին։

«Տիկին Մկրտչյան մի ստիպեք՝ այսօր ձեզ զրկեմ խոսքի իրավունքից։ Ես մեկ նիստի իրավունքից զրկում եմ ձեզ եւ դուրս կհրավիրեմ»,- ասաց Սիմոնյանը։

Հաջորդ հարցն ուղղեց Փաշինյանին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, որը խնդրեց՝ արձագանքել նրա թիմակիցների կողմից ընդդիմադիրների հասցեին հնչեցված արտահայտություններին։

«Իմ կարծիքով բավականին զուսպ են արձագանքում»,- արձագանքեց Փաշինյանը, որից հետո կրկին մթնոլորտը լարվեց։

Այդ ընթացքում ավտանգության աշխատակիցները մտան նիստերի դահլիճ եւ դուրս հրավիրեցին պատգամավոր Մկրտչյանին։

 
 
 

Comments


bottom of page