top of page

Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են իրավիճակը Կովկասում

Jan 6, 2022
1 min read


Ռուսաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Մեւլութ Չավուշօղլուն հինգշաբթի հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է հանրապետության արտաքին գործերի նախարարության աղբյուրը։ «Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի [առաջիկա] հանդիպումը, Ղազախստանում, Բոսնիա եւ Հերցեգովինայում եւ Կովկասում տեղի ունեցած վերջին իրադարձությունները»,- հայտնել է գործակալության աղբյուրը։

 
 
 

Comments


bottom of page