Լավրովն ու Այվազյանը քննարկել են Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությունների իրագործոմը
Jan 27, 2021
1 min read

Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը եւ Արա Այվազյանը քննարկել են Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի եւ 2021թ. հունվարի 11-ի հայտարարություններում արձանագրված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ներառյալ՝ անվտանգության գործոնները, հումանիտար բաղադրիչը, տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակումը: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ը:
Այս համատեքստում ընդգծվել է տարածաշրջանի բոլոր երկրների շահերի համապատասխանեցման եւ համատեղ կառուցողական աշխատանքի կարեւորությունը:
Նախարարները նաեւ քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների եւ միջազգային խնդիրների մի շարք արդիական հարցերի շուրջ երկու երկրների դիրքորոշումները:




Comments