top of page

Լավրովն Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ քննարկել է ԼՂ շուրջ եռակողմ պայմանավորվածությունները

Dec 12, 2020
1 min read

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ եռակողմ պայմանավորվածությունների իրագործումը: Այս մասին հայտնում է «Риа новости»-ն՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությանը:

«Քննարկվել են միջազգային և երկկողմ օրակարգի արդիական հարցեր, ինչպես նաև ԼՂ կարգավորման հարցով ՀՀ վարչապետի, ՌԴ և Ադրբեջանի նախագահների հայտարարության իրագործման գործնական առաջադրանքներ»,- ասվում է հաղորդագրությունում:


 
 
 

Comments


bottom of page