top of page

Լավրովը և Բլինքենը հեռախոսազրույց են ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ

Feb 12, 2022
1 min read

Փետրվարի 12-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հեռախոսազրույցը, հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ ՌԴ ԱԳՆ նախարարն ընդգծել է, որ Ուկրաինայի դեմ «ռուսական ագրեսիայի» վերաբերյալ ԱՄՆ-ի եւ դրա դաշնակիցների կողմից սկսված քարոզչական արշավը սադրիչ նպատակներ է հետապնդում՝ Կիեւի իշխանություններին խրախուսելով սաբոտաժի ենթարկել Մինսկի համաձայնագրերը եւ «Դոնբասի խնդիրն» ուժով լուծելու կործանարար փորձերի դիմել։ Լավրովը նշել է, Վաշինգտոնի եւ Բրյուսելի արձագանքը ՆԱՏՕ-ի հետ անվտանգության երաշխիքների վերաբերյալ ռուս-ամերիկյան պայմանագրի եւ համաձայնագրի իրենց փոխանցած նախագծերին անտեսում է ՌԴ-ի համար առանցքային դրույթները, առաջին հերթին՝ դաշինքի չընդլայնման եւ ռուսական սահմանների մոտ հարվածային զենքի համակարգերի չտեղակայման մասին: Ընդգծվել է, որ այս հարցերը կլինեն ԱՄՆ-ից եւ ՆԱՏՕ-ից ստացված փաստաթղթերի ՌԴ գնահատականի կենտրոնում, որը կփոխանցվի գործընկերներին։ Լավրովը հիշեցրել է Եվրատլանտյան տարածքում անվտանգության անբաժանելիության վերաբերյալ ամենաբարձր մակարդակով ստանձնած պարտավորությունները խախտող գործողությունների անթույլատրելիության մասին: ԱԳՆ ղեկավարները քննարկել են նաեւ երկկողմ հարաբերությունների որոշ արդիական հարցեր:

 
 
 

Comments


bottom of page