Լավրովը Սուրբ Աթոռի քարտուղարի հետ քննարկել է ղարաբաղյան հարցը
Nov 9, 2021
1 min read

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ղարաբաղյան հարցը քննարկել է Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար Փոլ Գալահերի հետ։
«Մանրամասն խոսեցինք այն ջանքերի մասին, որոնք Ռուսաստանի Դաշնությունը ձեռնարկում է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը պահպանելու եւ այնպիսի գործընթացների կազմակերպման համար, որոնք պետք է ամրապնդեն վստահությունը եւ պայմաններ ստեղծեն Հարավային Կովկասում լիարժեք տնտեսական եւ այլ համագործակցության համար»,- հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում ասել է Լավրովը:




Comments