Լավրովը ՌԴ-ում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների հետ քննարկել է սահմանային իրավիճակը
Jul 21, 2020
1 min read

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի և Ադրբեջանի դեսպաններ Փոլադ Բյուլբուլ Օղլիի և Վարդան Տողանյանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանում իրավիճակի կայունացումը․ «Ռիա Նովոստիի» փոխանցմամբ, հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից:
«Քննարկվել են Անդրկովկասում անվտանգության ապահովման հարցերը, հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացման խնդիրները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ ջանքերի ակտիվացման հեռանկարները»,- հայտնել Է ՌԴ ԱԳՆ-ն:




Comments