top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Լավրովը Բաքվում քննարկել է Ադրբեջանում «Սպուտնիկ V»-ի արտադրության հարցը


Ռուսաստանի եւ Ադրբեջանի համապատասխան կառույցները վարում են առարկայական երկխոսություն հանրապետության տարածքում կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութն արտադրելու հարցով: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն, այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ընթացքում:

Լավրովը ժամանել է Բաքու մայիսի 10-ին, ավելի վաղ նա այցելել էր Երեւան, որտեղ հանդիպել էր Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի եւ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ:

«Մեր համապատասխան կառույցները վարում են առարկայական բանակցություններ, որպեսզի կարգավորեն Ադրբեջանում այդ պատվաստանյութի («Սպուտնիկ V») արտադրությունը»,-ասել է Լավրովը:

«Ցանկանում եմ ընդգծել մեր անկեղծ ցանկությունն է ապահովել առավել արդյունավետ փոխգործակցություն կորոնավիրուսային վարակի դեմ պայքարում: Օրերս Ադրբեջանին մատակարարվել է «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը: Այդ ամիս ակնկալվում է առավել մեծ չափով խմբաքանակ»,-նշել է նա:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page