top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Լաչինի միջանցքը փակվել է Ադրբեջանի որոշման արդյունքում, բայց դրա հիմքում Պրահայի համաձայնությունն է


ՌԴ-ին մենք կարող ենք մեղադրել փափուկ ուժ չկիրառելու, չաշխատելու եւ այլնի մեջ, բայց չենք կարող մեղադրել, որ վերջին պահին Արցախից պահեցին այն, ինչ մնացել էր. սրանց մնար, ամեն ինչ հանձնել էին. մենք չենք կարող ՌԴ-ին մեղադրել, որ պահում է հայ-թուրքական սահմանը: Այս մասին, այսօր՝ հունվարի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը՝ անդրադառբնալով հարցին, թե արդյոք այդ հակառուսական տրամադրությունների հարցում չկա՞ հենց Ռուսաստանի մեղքը:

«Այստեղ Ռուսաստանի խնդիրը չէ. եթե Ալիեւը Փաշինյանի հետ Պրահայում գալիս է համաձայնության, որ Ղարաբաղն ադրբեջանական է, Ռուսաստանը չի կարող որպես միջնորդ հայերից ավելի շատ հայ լինել: Դրա համար Սոչիում այդ հարցը չմտավ, որ Ղարաբաղի հարցը պետք է քննարկվի հետագայում, որովհետեւ Պրահայում կողմերը արդեն համաձայնվել էին: Այս իշխանության քաղաքականությունը հետեւյալն է՝ Ղարաբաղը պետք է հանձնենք եւ հույս ունենանք, որ Հայաստանը կպահենք: Լաչինի միջանցքը փակվել է Ադրբեջանի հանցավոր որոշման արդյունքում, բայց դրա հիմքում Պրահայի համաձայնություն է, ըստ որի Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին»:

Ընդդիմադիր պատգամավորը համոզմունք հայտնեց, որ Հայաստանի դիրքորոշման փոփոխությունից իրավիճակը կարող է փոխվել. «Եթե ՀՀ քաղաքականությունն իր դաշնակիցների հետ փոխվի, իրավիճակ կարող է փոխվել: Հայաստանի եւ Արցախի իշխանությունների տեսակետների նույնացման պարագայում էլի կարող է իրավիճակը փոխվել: Հիմա Հայաստանն անընդհատ ասում է, որ ինքը կապ չունի Ղարաբաղի հետ»:

0 comments
bottom of page