Իրենք շարունակելու են թաքնվել ժողովրդի թիկունքում, խոսել ժողովրդի անունից. Սաղաթելյան

«Ես վստահ եմ, որ այդ հարցումն արել են ու դա բավարար է, որ իրենք չգնան արտահերթ ընտրությունների եւ փորձեն զոռբայությամբ պահել իրենց իշխանությունը: Իրենք փորձելու են այս ժամանակահատվածում ամրացնել իրենց իշխանությունը, փորձելճնշում գործադրել դատական համակարգի վրա, ամրանալ ուժային համակարգում, որ կարողանան պահել իրենց իշխանությունը:
Այս մասին, այսօր՝ փետրվարի 8-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: Այլ ճանապարհ չունեն պահելու իշխանությունը: Բայց դա չի հաջողվելու, որովհետեւ իրավիճակը ճիշտ չեն գնահատում: Նրանք ընտրել են ժողովրդին երկրորդ անգամ խաբելու ճանապարհը:
Իրենք պարզ հասկանում են, որ արտահերթ ընտրությունների ժամանակ ջախջախիչ պարտություն են կրելու: Իրենք շարունակելու են թաքնվել ժողովրդի թիկունքում, խոսել ժողովրդի անունից, ասել, որ մենք 2018-ին քվե ենք ստացել, բայց 2018-ին մեր հնրությունն իրենց քվե էր տվել, որովհետեւ իշխանությունը խոստացել էր, որ իրենք ավելի ապահով են լինելուավելի լավ են ապրելու, ավելի բրեկեցիքկ երկիր ենք ունենալու:Քաղաքացիները նրանց վստահության քվե չէին տվել, որ գնան ու մեր երկիրը հասցնեին անդունդի եզրին»:




Comments