top of page

Իրաքում ձերբակալվել են Բաղդադում խոշոր ահաբեկչության կազմակերպիչները

Jul 24, 2021
1 min read

Հուլիսի 19-ին Բաղդադում խոշոր ահաբեկչություն կազմակերպած ահաբեկիչները ձերբակալվել են, հայտարարել է Իրաքի վարչապետ Մուստաֆա Ալ-Կազեմին: Հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ահաբեկչական ամբողջ ցանցը, որի անդամներն ուխտադրուժ հարձակումներ էին ծրագրում եւ իրականացնում, ձերբակալված է»,- Twitter-ի իր պաշտոնական էջում գրել է Ալ-Կազեմին:

Երկուշաբթի օրը պայթյուն է որոտացել Իրաքի մայրաքաղաքի արեւելքում գտնվող շուկայում: Հարձակումը իրականացրել է «մահապարտի գոտով» ահաբեկիչը, պայթյունի հետեւանքով զոհվել է 30 մարդ, ավելի քան 50-ը վիրավորվել են:

Հարձակումից հետո վարչապետի հրամանով աշխատանքից հեռացվել է այն շրջանի անվտանգության վարչության պետը, որում տեղի է ունեցել պայթյունը:

 
 
 

Comments


bottom of page