top of page

Իրաքում գրոհայինները պայթեցրել են էլեկտրահաղորդման գծերի հենարանները

Jul 4, 2021
1 min read

Գրոհայինները Իրաքի արեւմտյան Անբար նահանգում շաբաթ օրը էլեկտրահաղորդման գծերի երկու հենասյուն են պայթեցրել՝ հարձակման հետեւանքով առանց էլեկտրականության են մնացել Հադիթա եւ Ալ-Քաիմ շրջանները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Էլեկտրահաղորդման գծերի պայթեցման հետ կապված նման դիվերսիաներ են տեղի ունեցել նաեւ Իրաքի հյուսիսում՝ Մոսուլ եւ Քիրքուկ քաղաքների մոտակայքում:

Էներգետիկ ենթակառուցվածքների վրա հաճախացած հարձակումների եւ էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով ուրբաթ օրը արաբական հանրապետության իշխանությունները հայտարարել են տարբեր տարածաշրջաններում էլեկտրաէներգիայի սպառումը սահմանափակելու, ինչպես նաեւ երկրի էլեկտրահաղորդման գծերի անվտանգությունն ապահովելու հատուկ միջոցառումներ՝ բանակի, ոստիկանության եւ շիական «Ալ Հաշդ աշ-Շաաբի» աշխարհազորի ներգրավմամբ»:

 
 
 

Comments


bottom of page