Իրաքի վարչապետի դեմ մահափորձը չպետք է խաթարի քաղաքական գործընթացը․ ԵՄ

Եվրամիությունը դատապարտել է Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազիմիի մահափորձը և կոչ արել պատասխանատվության ենթարկել մեղավորներին։
«ԵՄ-ն խստորեն դատապարտում է Իրաքի կառավարության ղեկավար Մուստաֆա ալ-Քազիմիի դեմ իրականացված մահափորձը: Այս հանցագործության մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Ցանկացած բռնություն անընդունելի է և չպետք է թույլ տալ, որ խաթարի քաղաքական գործընթացը»,- այս մասին ասվում է ԵՄ արտաքին քաղաքականության հայտարարության մեջ, որը հրապարակվել է կիրակի օրը:
Իրաքի կառավարության ղեկավարի դեմ փորձը կատարվել է կիրակի գիշերը։ Նրա նստավայրը, որը գտնվում է Բաղդադի «կանաչ գոտում», որտեղ տեղակայված են օտարերկրյա դեսպանատներն ու պետական կառույցները, հարձակման է ենթարկվել ականակիրանօդաչու սարքերով։ Վարչապետը չի տուժել, ինչպես ինքն է հայտնել Twitter-ում։
Նա գտնվում է անվտանգ վայրում, հայտնել են երկրի անվտանգության ուժերը։




Comments