top of page

Իրաքի Էրբիլ օդանավակայաին մերձակայքում երեք հրթիռ է ընկել

Sep 12, 2021
1 min read

Առնվազն երեք հրթիռ է ընկել Իրաքի հյուսիսում՝ Էրբիլ միջազգային օդանավակայանի մերձակայքում, հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ականատեսներին:

Հրթիռներն ընկել են տարածքում, որտեղ տեղակայված են ԱՄՆ-ի Զինված ուժերը: Ականատեսները հայտնել են, որ լսել են վեց պայթյուն: Զոհերի մասին տեղեկություններ չեն ստացվել:

 
 
 

Comments


bottom of page