top of page

Իրավիճակը Տավուշի սահմանին վերահսկելի է. Վարչապետ

Jul 13, 2020
1 min read

«Կոչ եմ անում մեր հայրենակիցներին իրենց անվերապահ աջակցությունը հայտնել մեր Զինված ուժերին, զինվորներին, հրամանատարներին: Նրանք պետք է ունենան ամուր թիկունք: Կոչ եմ անում վստահել բացառապես պաշտոնական աղբյուրներին»,- այսօր՝ Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը և Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտնեցին, որ իրավիճակը Տավուշի սահմանին վերահսկելի է:

«ՀՀ ԶՈՒ-ն վստահորեն տիրապետում է իրավիճակին և որևէ կասկած չկա, որ մեր ԶՈՒ-ն ի վիճակի է և կպահպանի ՀՀ սահմանների անձեռնմխելիությունը»,- հայտարարեց Փաշինյանը։

 
 
 

Comments


bottom of page