top of page

Իրավիճակը Կալիֆորնիայում անկանխատեսելի է. հրդեհների պատճառով շուրջ 30 000 մարդ է տարհանվել

Aug 31, 2021
1 min read


Կալիֆորնիայի Էլ Դորադո շրջանում մոլեգնող հրդեհները հանգեցրել են մոտ 30 000 մարդու տարհանման: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով նահանգապետի գրասենյակի հաղորդագրությունը:

Դեռևս օգոստոսի կեսերին քիչ բնակեցված լեռնային շրջաններում բռնկված հրդեհի մակերեսը գերազանցել է 700 քառ. կմ-ը: Կրակը սկսել է մոտենալ բնակավայրերին: Նահանգի իշխանությունները ստիպված են եղել տարհանում հայտարարել Էլ Դորադո շրջանում:

Հրդեհը սպառնալիք է ներկայացնում նաև Տախո լճի մոտական առողջարանային գոտու համար, որը հայտնի հանգտավայր է զբոսաշրջիկների շրջանում: Տարհանում է տեղի ունենում նաևայդ շրջանում: Արտակարգ ծառայությունների գնահատականով՝ կրակը կարող է մինչև 20 000 շինություն ոչնչացնել:

Հրդեհներով պայմանավորված իրավիճակը Կալիֆորնիայում շարունակում է անկանխատեսելի լինել: Իշխանությունները բնակիչներին արգելել են մինչև սեպտեմբերի 17-ն այցելել լեռնային հատվածներ:

 
 
 

Comments


bottom of page