Իրավապահ մարմինները հրաժարվում են հետաքննել պատերազմի հանգամանքները. Ղազինյան

Բաքվի դիրքորոշումը հետեւյալն էր. հարցն այս կամ այն կերպ պետք է լուծվի, ուստի պատերազմից խուսափելու համար տանք ձեզ փող, որոնք նախատեսում ենք ծախսել պատերազմի վրա, իսկ դուք դրանց հետ արեք այն, ինչ ուզում եք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հոկտեմբերի 5-ին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։ «Լուկաշենկոն (Բելառուսի նախագահը՝ խմբ.) ասում էր, որ առաջարկվել է, այսինքն՝ առաջարկը եղել է խոսակցությունից առաջ (Սերժ Սարգսյանի հետ՝ խմբ.)։ Իշխանափոխությունից հետո 2018թ. ստեղծված օպերատիվ կապի շրջանակում նորից առաջարկություն արվեց, գրավոր։ Չգիտենք՝ Փաշինյանի կողմից համաձայնություն եղե՞լ է, թե ՞ոչ։ Բայց պատասխանը նույնպես պետք է լիներ գրավոր»,- ավելացրեց պատգամավորը։
Նա հիշեցրեց, որ ներկայացվել է առնվազն 5 տեղեկացում պետական դավաճանության մասին։
«Իրավապահ մարմինները հրաժարվում են հետաքննել պատերազմի հանգամանքները։ Իշխանությունները ձգտում են հարցը տեղափոխել քաղաքական հարթություն»,- ամփոփեց Ղազինյանը։




Comments