Իրանցի զինվորականները ներկայացրել են 1 450 կիլոմետր թռիչքի հեռահարությամբ հրթիռ
Feb 10, 2022
1 min read

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) չորեքշաբթի ներկայացրել է «Հաբիր Շեքան» նոր հրթիռը՝ 1 450 կիլոմետր թռիչքի հեռահարությամբ, տեղեկացնում է Tasnim գործակալությունը։ «Ներկայացվել է ԻՀՊԿ երրորդ սերնդի «Հաբիր Շեքան» հրթիռը թռիչքի 1 450 կիլոմետր հեռահարությամբ»,- ասվում է հաղորդագրությունում։ Նշվել է, որ հրթիռը հակառակորդի հակահրթիռային պաշտպանությունը հաղթահարելու բարձր մանեւրայնություն ունի։




Comments