top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Իրանում նախագահական ընտրություններում քվեարկությունը երկարաձգվել է մինչեւ գիշերը ժամը 02:00-ն


Իրանում նախագահական ընտրություններում քվեարկությունը երկարաձգվել է մինչեւ գիշերը ժամը 02.00-ն, հաղորդում է FarsNews-ը:

Ընտրատեղամասերի աշխատանքը երկարաձգվել է այն պատճառով, որ ոչ բոլոր ցանկացողներն են հասցրել քվեարկել հատկացված ժամանակում:

Այսօր՝ ժամը 12.00-ին կհրապարակվեն պաշտոնական տվյալները: Քվեարկությանը մասնակցել է 28,4 մլն մարդ 59 մլն ձայնի իրավունք ունեցող իրանցիներից:

Հարցումների համաձայն՝ Գերագույն դատարանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 63% -ը: Այլ թեկնածուների թվում են Մեջլիսի նախագահի տեղակալ Ամիր Հոսեյն Կազիզադե Հաշեմին եւ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Աբդոլնասեր Հեմաթին:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page