top of page

Իրանում հայտնել են նոր ռազմավարական հրթիռի սպասվող շնորհանդեսի մասին

Feb 8, 2022
1 min read

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդատիեզերական ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն հայտարարել է մոտ ապագայում ռազմավարական հրթիռի շնորհանդեսի մասին, հայտնում է Mehr-ը։ Նրա խոսքով՝ նոր հրթիռը վաղուց է արտադրվել, սակայն ԶԼՄ-ներին այդ մասին դեռ չէր հաղորդվում: Հրթիռի մասին այլ մանրամասներ հրամանատարը չի հայտնել, սակայն մոտ օրերս Իրանում կնշվի 1979 թվականի հեղափոխության հաղթանակը, որի ընթացքում սովորաբար հայտարարվում է երկրի նոր ձեռքբերումների մասին:

 
 
 

Comments


bottom of page