Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1 958-ով
May 13, 2020
1 min read

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1 958-ով՝ դառնալով 112 հազար 725:
«ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ մահացածների թիվն ավելացել է 50-ով: Վարակի հետևանքով ընդհանուր առմամբ մահացել է 6 783, ապաքինվել 89 428 մարդ:
Իրանում վերջին շրջանում նկատվում էր նոր դեպքերի թվի անկում, սակայն այժմ նորից աճ է գրանցվում: Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հաջողվել է որոշ շրջաններում իրավիճակի վերահսկելիություն ապահովել:




Comments