top of page

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտեցել Է 15 հազարի

Mar 16, 2020
1 min read

Իրանում առնվազն 129 մարդ Է մեկ օրում մահացել կորոնավիրուսից, զոհերի թիվը հասել Է 853-ի, վարակված Է 14 հազար 991 մարդ: Այդ մասին մարտի 16-ին հայտնել Է Իրանի առողջապահության նախարարի խորհրդական Ալի Ռըզա Վահաբզադեն։

«Երեկվանից մինչեւ այսօր հայտնաբերվել Է կորոնավիրուսով վարակման 1053 դեպք, վարակվածների թիվն ընդհանուր առմամբ հասել Է 14 հազար 991-ի: Անցած 24 ժամվա ընթացքում մահացել Է 129 մարդ, զոհերի թիվը հասել Է 853-ի»,-գրել Է նա Twitter-ում, հայտնելով 4996 մարդու ապաքինման մասին: Նույն տեղեկատվությունը IRINN հեռուստաալիքի եթերում հրապարակել Է Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 
 
 

Comments


bottom of page