top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Իրանում կայացել է նախագահի թեկնածուների բանավեճերի առաջին փուլը


Իրանի նախագահի յոթ թեկնածուները հանդիպել են շաբաթ օրը՝ ընտրություններից մոտ երկու շաբաթ առաջ, հանրային հեռուստատեսության հեռուստաբանավեճի առաջին փուլում, հաղորդում է Tasnim news-ը:

Հրապարակման համաձայն՝ այսօրվա բանավեճը, որը հայտնի է որպես Իրանի Իսլամական Հանրապետության հեռարձակման պատմության ամենադիտվող հաղորդումներից մեկը, պտտվում է տնտեսական խնդիրների շուրջ: Թեկնածուներից յուրաքանչյուրին ելույթի համար հավասար ժամանակ է տրվել: Թեկնածուները նշել են երկրի հիմնական տնտեսական խնդիրները լուծելու իրենց ծրագրերը` պաշտոնը ստանձնելու դեպքում:

Յոթ թեկնածուներ են մասնակցում են Իրանում բարձրագույն ղեկավար պաշտոնի համար մրցապայքարին: Նրանք առանձնացվել են Սահմանադրական խորհրդի կողմից՝ նախագահի պաշտոնի ավելի քան 590 հավակնորդներից: Նախագահի թեկնածուների թվում են՝ Սայիդ Ջալիլին, Մոհսեն Ռեզաին, Սեյեդ Էբրահիմ Ռաիսին, Ալիռեզա Զաքանին, Սեյեդ Ամիր Հոսեյն Քազիզադե Հաշեմին, Մոհսեն Մեհրալիզադեն եւ Աբդոլնասեր Հեմաթին:

Մայիսի 27-ին իր ելույթի ժամանակ Իրանի առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին նախագահի թեկնածուներին խորհուրդ էր տվել չզրպարտել մյուս թեկնածուներին եւ ընտրությունները չվերածել իշխանության համար պատերազմի:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page