top of page

Իրանում ապաքինվածների թիվն ավելացել է 1238-ով

Apr 2, 2020
1 min read

Իրանում կորոնավիրուսով վարակված անձնանց թիվը մեկ օրում ավելացել է 2 հազար 875-ով:

Այս մասին տեղեկացնում է Իրանում Հայաստանի դեսպանությունը: Երկրում վարակի բռնկումից ի վեր վարակակիրների ընդհանուր թիվը կազմում է 50 հազար 468 մարդ:

Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը 3 հազար 160 է: Մեկ օրում մահացածների թիվն ավելացել է 124-ով: Երկրում ապաքինվածների թիվն ավելացել է 1238-­ով, ընդհանուրը բուժվել է 16 հազար 711 մարդ:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 190-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։

 
 
 

Comments


bottom of page