top of page

Իրանի սահմանը հատած մեքենաների ուղևորները ՀՀ քաղաքացիներ են. վերջիններիս մոտ կորոնավիրուսի մասին

Mar 14, 2020
1 min read

Ֆեյսբուքի հայկական տիրույթում գրում են, որ հայ-իրանական սահմանը բաց է մարդատար մեքենաների համար։ Օգտատերերից մեկը նշել էր, թե երկու պարսկական մեքենա՝ իրանցի ուղևորներով, անցել է «Թասի ոլորաններ» կոչվող հատվածով։ Գրառումից ենթադրվում էր, թե Կառավարության՝ Իրանի հետ սահմանը փակելու որոշումից հետո, միևնույն է, այն անարգել հնարավոր է հատել։

Նախ նշենք, որ Կառավարության՝ մարտի 2-ի որոշմամաբ՝ արգելվել է Իրանի քաղաքացիների մուտքը Հայաստան և ՀՀ քաղաքացիների ելքը դեպի իրան։ Որոշումով չի արգելվել ՀՀ քաղաքացիների վերադարձը Իրանի Իսլամական Հանրապետությունից դեպի Հայաստան։

Տեղեկտավության ստուգման կենտրոնին  ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը փոխանցեց մարտի 1-ից մինչ օրս հայ-իրանական սահմանը հատել է 3 մեքենա։ Առաջինը՝ մարտի 13-ին, երկրորդը՝ այսօր՝ մարտի 14-ին։ Երրորդ մեքենան այժմ սահմանում է, ուղևորներն անցնում են անհրաժեշտ ստուգումները։ Սահմանը հատած բոլոր անձինք ՀՀ քաղաքացիներ են, ինչը հավաստվել է ՀՀ անձնագրի առակայությամբ։ Նրանցից որևէ մեկի մոտ վարակիչ հիվանդությանը բնորոշ որևէ կասկածելի ախտանշան չի արձանագրվել։

Քաղաքացիները սահմանված կարգով Մեղրիի ԱԱՏՄ բժշկասանիտարական հսկիչ կետում անցել են անհրաժեշտ արտաքին զննում, ջերմաչափում, առողջական վիճակի վերաբերյալ հարցում։ Նրանց բնակության (գրանցման) վայրի տվյալներով լրացվել են հասցեական քարտեր, որոնք տրամադրվում են տվյալ վայրի պոլիկլինիկային՝ նշված անձանց առողջական վիճակը հետագա վարման վերցնելու նկատառմամբ։

 
 
 

Comments


bottom of page