top of page

Իրանի նախագահն անցկացրեց նոր կառավարության առաջին նիստը

Aug 26, 2021
1 min read

Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին անցկացրեց երկրի նոր կառավարության առաջին նիստը, հաղորդում է IRNA գործակալությունը: Նիստի ընթացքում Իրանի նախագահը հայտարարեց ժողովրդական կառավարության ղեկավարների հռչակագրի ընդունման մասին, որը նախարարությունների կաբինետի բոլոր անդամները պարտավորվում են ստորագրել:

Հռչակագիրը բաղկացած է տասը կետից, որոնց կառավարությունը պետք է հետեւի: Դրանց թվում է հակակոռուպցիոն պայքարը, օրենքի գերակայությունը եւ մարդկանց կարիքները՝ որպես իշխանությունների կողմից որոշումների կայացման առաջնահերթություն:

Ռաիսիի առաջարկած գրեթե բոլոր նախարարները հավանության են արժանացել խորհրդարանի կողմից: Մեջլիսից հավանություն չստացած 19 թեկնածուներից միակ թեկնածուն Հոսեյն Բագոլին էր, ով առաջադրվել էր կրթության նախարարի պաշտոնի համար:

 
 
 

Comments


bottom of page