Իրանի միջուկային գործարքի շուրջ 2015 թվականի բանակցությունները կվերսկսվեն նոյեմբերի վերջին
Oct 28, 2021
1 min read
Իրանի միջուկային գործարքի շուրջ 2015 թվականի բանակցությունները կվերսկսվեն նոյեմբերի վերջին 09:59, 28.10.2021 Տարածաշրջան:Իրան Թեմա: Քաղաքականություն

2015 թվականի Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները կվերսկսվեն նոյեմբերի վերջին։ Այս մասին Twitter-ում հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Ալի Բաղերի Քանին։ «Բրյուսելում ես լուրջ եւ կառուցողական զրույց ունեցա ԵՄ փոխարտգործնախարար Էնրիկե Մորայի հետ հաջող բանակցությունների կարեւորագույն տարրերի մասին։ Մենք պայմանավորվել ենք վերսկսել միջուկային բանակցությունները Վիեննայում մինչեւ նոյեմբերի վերջ»,- ասել է նա՝ հավելելով, որ ստույգ ամսաթիվը կհայտարարվի հաջորդ շաբաթ։




Comments