top of page

Իրանի ՀՕՊ-ը Հորմուզի նեղուցում զորավարժությունների ժամանակ ամերիկյան երկու ԱԹՍ է որսացել

Nov 9, 2021
1 min read


Իրանի ՀՕՊ-ը Հորմուզի նեղուցում «Զոլֆաքար-1400» զորավարժությունների ժամանակ ամերիկյան MQ-9 եւ RQ-4 ԱԹՍ-ներ է որսացել, որոնք մտել են զորավարժությունների անցկացման գոտի, հաղորդում է IRNA-ն։ ԱԹՍ-ները ստիպված են եղել ԻԻՀ սահմաններից հետադարձ ուղի բռնել։ Զորավարժություններին մասնակցում են Իրանի ռազմաօդային եւ ռազմածովային ուժերը, ցամաքային զորքերը, ինչպես նաեւ օգտագործվում են սեփական ԱԹՍ-ներ եւ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ։

 
 
 

Comments


bottom of page