Իրանի հյուսիս-արևմուտքում ՀՕՊ ուժերի պաշտպանության համատեղ օպերատիվ կենտրոն է բացվել

Իրանի հյուսիս-արեւմուտքում երկրի Հակաօդային պաշտպանության ուժերի անվտանգության համատեղ օպերատիվ կենտրոն է (SOC) բացվել եւ շահագործման հանձնվել, փոխանցում է Mehr-ը: SOC-ը հակաօդային պաշտպանության տարածաշրջանային հրամանատարական եւ օպերատիվ կենտրոն է, որը պատասխանատու է երկրի որոշակի տարածաշրջանում բանակի եւ ԻՀՊԿ-ի միջեւ հակաօդային պաշտպանության համատեղ օպերացիաների հրամանատարության եւ վերահսկման համար: «Իսլամական Իրանի թշնամիները հենց սկզբից չէին կարող որեւէ վնաս հասցնել իսթեբլիշմենթին եւ իսլամական հեղափոխությանը, եւ այդ կեղծ գաղափարը չի իրականացվի»,- ասել է Հաթամ ալ Անբիա ՀՕՊ բազայի հրամանատարի, բրիգադային գեներալի տեղակալ Հադեր Ռահիմզադեն: Ռահիմզադեն որպես իսլամական հեղափոխության հաղթանակին հասնելու երեք կարեւոր եւ ազդեցիկ բաղադրիչն առանձնացրել է խելացի ղեկավարությանը, ժողովրդին եւ իսլամը:




Comments