top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Իրանի խորհրդարանը հաստատել է ՇՀԿ-ին երկրի անդամակցության մասին օրենքը


Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը, մեկնաբանելով երկրի խորհրդարանի կողմից Շանհայի համագործակցության կազմակերպությանը Իրանի մշտական ​​անդամակցության մասին օրինագծի հաստատումը, ասել է, որ բազմակողմանիությունը այս դարի իրականությունն է, գրում է Mehr լրատվական գործակալությունը։ «Խորհրդարանում ՇՀԿ-ին Իրանի մշտական ​​անդամակցության մասին օրինագծի վճռական քվեարկությունը վկայում է՝ ասիական երկրների հետ տարածաշրջանային, միջազգային եւ տնտեսական համագործակցությունը զարգացնելու հարցում երկրի վճռականության եւ լրջության մասին»,- գրել է Հոսեյն Ամիր-Աբդոլլահյանը՝ հավելելով, որ բազմակողմանիությունն այս դարի իրականությունն է։ Կիրակի վաղ առավոտյան Իրանի օրենսդիրները 205 կողմ, 3 դեմ, 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հավանություն են տվել օրինագծին: Իրանը սեպտեմբերի 15-ին ստորագրել է Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցելու պարտավորությունների հուշագիր։ Ուզբեկստանի նախագահը Սամարղանդում կայացած գագաթաժողովի ընթացքում պաշտոնապես հայտարարել է ՇՀԿ-ին Իրանի լիիրավ անդամակցության մասին։ ՇՀԿ-ն ընդունել է Իրանի անդամակցության հայտը անցյալ տարի, իսկ բոլոր փուլերն անցնելու համար պահանջվում է մեկ տարի։ Ամենայն հավանականությամբ, Իրանի լիիրավ անդամակցությունն ուժի մեջ կմտնի 2023 թվականի ապրիլից։ Նախկինում Իրանն ուներ միայն դիտորդի կարգավիճակ։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page