top of page

Իրանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետը կայցելի Ռուսաստան

Oct 16, 2021
1 min read

Իրանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բագերին կայցելի Ռուսաստան, տեղեկացրել է Մոսկվայում Իրանի ռազմական կցորդ Ռեզա Խոսրավի Մոկադամը, հաղորդում է Իրանի IRNA տեղեկատվական գործակալությունը։ «Բագերին կգլխավորի բարձրաստիճան ռազմական պատվիրակությունը, որը կայցելի Ռուսաստան ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հրավերով»,- ասել է Խոսրավի Մոկադամը IRNA-ի հարցազրույցում։ Նա ավելացրել է, որ ԻԻՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետը ռուսաստանյան պաշտոնական անձանց հետ կքննարկի երկրների համագործակցությունը ռազմական ոլորտում, պայքարն ահաբեկչության դեմ, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային հարցեր։

 
 
 

Comments


bottom of page