top of page

Իրանի ԱԳՆ-ն երեք պայման է առաջադրել միջուկային գործարքին ԱՄՆ-ի վերադարձի համար

Nov 8, 2021
1 min read

Իրանի իշխանությունները կարծում են, որ Միացյալ Նահանգները կկարողանա վերադառնալ միջուկային գործարքին միայն այն դեպքում, եթե Թեհրանի դեմ տնտեսական պատժամիջոցները չեղարկվեն, եւ եթե ԱՄՆ-ն ընդունի իր մեղքը գործարքի փլուզման համար։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Սայիդ Հաթիբզադեն։

«Միացյալ Նահանգները պետք է իմանա, որ ինքը ԳՀՀԾ-ի անդամ չէ եւ չի կարող այս համաձայնագրի շրջանակներում որեւէ բան խնդրել գործարքի մյուս անդամներից: ԱՄՆ-ի՝ գործարքին վերադառնալու ճանապարհը պարզ է. նրանք պետք է ընդունեն իրենց մեղքը գործարքի փլուզման համար եւ անմիջապես չեղարկեն պատժամիջոցները։ Ինչպես նաեւ, ԱՄՆ-ը պետք է վստահեցնի, որ այլեւս ոչ մի վարչակազմ չի կրկնի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի հետ միջուկային գործարքից դուրսբերումը»,-ասել է նա։

Գործարքը ստորագրվել է 2015 թվականին Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Չինաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Իրանի կողմից։

 
 
 

Comments


bottom of page