top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Իրանի ԱԳՆ-ն Բրիտանիայի մեղադրանքներն անվանել է սադրիչ եւ անհիմն


Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Հաթիբզադեն հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Դոմինիկ Ռաաբի՝ Օմանի ափերի մոտ նավի վրա հարձակման հետ կապված մեղադրանքները սադրիչ են եւ անհիմն, հաղորդում է Mehr-ը:

Նա նշել է, որ Ռաաբը նման հայտարարություն է, արել, որը համաձայնեցրել է իր ամերիկացի գործընկերոջ հետ:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը Պարսից ծոցում եւ միջազգային ջրերում անվտանգ նավարկության պաշտպանն ու աջակիցն է»,-ասել է նա՝ հավելելով, որ Իրանը Պարսից ծոցի ջրերում անդրտարածաշրջանային տերությունների միջամտությունն ու ներկայությունը վտանգավոր է համարում տարածաշրջանի կայունության եւ անվտանգության համար:

«Ցավոք, այդ երկրները լռում են ահաբեկչական հարձակումների եւ իրանական առեւտրային նավերի դեմ սաբոտաժի ժամանակ: Իսկ այժմ կեղծ մեղադրանքներ են հնչեցնում ԻԻՀ դեմ այն դեպքում, երբ ապացույցներ չունեն»,ճհավելել է Հաթիբզադեն:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page